22:27
«Աստված մի արասցե, եթե շինարարները պարտադրված լինեն ընդհատել շինաշխատանքները». Վահան Թումասյան

«Շիրակ կենտրոն» ՀԿ-ի նախագահ Վահան Թումասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Երբեմն մտածում եմ` կամ Գյումրին պարզապես տանել չեն կարողանում հանրապետական իշխանությունները, առավել ևս նախկինները, կամ այս քաղաքի վրա մեծ անեծք կա: Ով գիտե, գուցե երկուսը միասին… Հիմա էլ կարդացի, որ Գյումրու փողոցաշինական աշխատանքների մասով Շիրակի մարզային քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել` հիմք ընդունելով ՀԿ-ներից մեկի մոնիթորինգի զեկույցը: Նախորդ տարի էլ, մի անկապ աղմուկի պատճառով, որոշ ժամանակով ընդհատվեց փողոցաշինական աշխատանքները: Աստված մի արասցե, եթե այս դեպքով ևս շինարարները պարտադրված լինեն ընդհատել այդ երկար սպասված և «չարաբաստիկ» շինաշխատանքները: Ու ինչպես միշտ, նման դեպքերում իրավապահ մարմինները կպարզեն, որ ամեն բան նորմալ է եղել, չհաշված աննշան թերությունները և այլն… Ի դեպ՝ ինձ թվում է` վերջին շրջանում մեր իրավապահ մարմիններն սկսել են առանձնահատուկ ջանասիրությամբ ամեն մի անկապ թեմայով քրեական գործեր հարուցել կամ դատական գործընթացներ սկսել, առավել ևս երբ հանրապետական իշխանություններն այդ թեմաններով քննադատական հրապարակային խոսք են հնչեցրել»:

 

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս