Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ընկերներ ջան, բա լավ ձեզ սա սազու՞մ ա:
Դեռ, որ նոր էիք սկսել, քաղաքականությունները բուխտ ու բարախտ մշակում ու անց էիք կացնում, ասում էինք ձևերը դեռ չգիտեն, ոչինչ շուտով կիմանան:
Բա կարելի՞ ա նման կարևոր հաստատության ստեղծումը նման ապաշնորհ գործընթացով իրականացնել: Բա էն ՍԻԳՄԱ-ները անիմա՞ստ են գալիս գնում, դուք էլ ասում եք թե բա օգնեք լավացնենք:
Է, մեռանք ասելով առանց հանրային քննարկումների, առանց քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ կազմակերպությունների չի կարելի քաղաքականություն մշակել, ու ավելին չի կարելի հաստատություն ստեղծել պահի սեփական շահերի կամ սեփական տեսանկյունից ռիսկերի գնահատման մոտեցմամբ' առանց հակակշիռ ուժերի ու առանց ՔՀԿ-ների գործուն ներգրավմամբ:
Չգիտեմ, ես դեռ մտածում եմ, որ դիտավորյալ չեք անում ու սա ոչ արհեստավարժ լինելու արդյունք ա: Եթե դիտավորություն սկսեցինք փնտրել, կնշանակի ձեր արածներն ու չարածները սկսում ենք ՀՀԿ գործելաոճին հավասարեցնել: Իսկ սա ոչ մեկիս լավ տեղ չի տանելու»: