Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում գրել է.
«Բազում անգամներ ասել եմ, որ պետական կառավարումը «հանաք-մասխարա» բան չէ: Սխալները և բացթողումները պետք է հետևանք ունեն: Այլապես հանրությունը ստանում է ազդակներ, որոնք համակարգի ու համակարգված գործելու դեմ են աշխատում:
Նորից կրկնեմ, ԱՆ-ը պիտի ազատվի, պարետատուն կոչեցյալն էլ նրա հետ: Այս մարդկանց հեռացումը պետք է հստակ հիմնավորվի գործընթացի ձախողմամբ:
Եթե սա չի արվում, ոչ մի այլ քայլ չի օգնելու: Միակ քայլը մնալու է խիստ արտակարգ դրությունը գումարած պարետային ժամ, որը շատ վատ սոցիալ-տնտեսական հետևանքների է բերելու միջնաժամկետ և երկարաժամկետ հատվածներում: Սակայն, վիրուսի կառավարելի դարձնելու առումով օգուտներ տալու է:
Հանրությունից համագործակցություն և «լրջություն» եք ուզում, ուրեմն ազատվեք ձախողածներից: Չեք անի (սա իհարկե մեկ մարդու է հիմա վերաբերվում), ուրեմն պատրաստ եղեք ավելի վատ վիճակի:
հ.գ.
Այս նկարն էլ ավելացնեմ, որ ավելի պարզ լինի: Սա հավասար է նրա, որ վարչապետն ասի, տեսեք մեր' պարետատան սահմանած կանոններին չեն հետևում, և մենք ձախողել ենք այդ կանոնները պարտադրելու, հետևելու և հսկելու հարցում:
Սակայն այս ամենի մեղքը դրվում է կարգը խախտողի վրա, ոչ թե դրա հսկողությունը թերացողի»: