Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հայաստանի Սահմանադրության 11-րդ հոդվածը շարունակաբար բռնաբարվում է, սկսած 2019 թ-ից, երբ անցում կատարվեց եկամուտների համահարթ հարկման համակարգի:

Այսինքն աղքատն էլ, հարուստն էլ, օլիգարխն էլ իրենց եկամուտների համար հարկվում են միևնույն տոկոսադրույքով՝ հիմա 21%: Ավելին, օլիգարխը կամ բիզնեսմենը իրենց բիզնեսներից ստացված շահույթներից վճարում են ընդամենը 18%:

Սրանով խախտվում է ընդհանուր տնտեսական բարեկեցության և սոցիալական արդարության սահմանդրական պահանջը: Զուգահեռ խախտվում է սոցիալական շուկայական տնտեսության մոդել ունենալու սահմանդրական պահանջը:

Այս անարդարության գլխավոր հեղինակը Նիկոլն է՝ իր օլիգարխ և մերկանտիլ աջակիցներով հանդերձ, որոնք էժան աշխատուժի պապագով տոգորված բռնաբարեցին սահմանադրության այս պահանջը:

Այս անարդարության ձևավորման մեջ իրենց նշանակալի ներդրումն է ունեցել ՏՏ ոլորտ կոչվածը: Սրանք, ինչպես հիմա են նորից վերսկսել, շանտաժի լեզվով էին խոսում պետության հետ՝ հարկերը չիջեցնեք կթողենք կգնանք: Սրանք, որ նստած են արտապատվիրման վրա, ոչ մի նշանակալի արժեք չեն ստեղծում այս պետության համար, սակայն շարունակաբար հարկերի նվազեցում, իսկ հիմա էլ հարկերից ազատում են պահանջում:

Նմանների մոտ չկա պետականության գիտակցում կոչվածը, նմանների մոտ չկա ընկալում, որ այդ հարկերից է սնվում բանակն ու ուսուցիչը, չկա գիտակցում, որ պետության կայացման գործում պարտք ունեն տալու: Ու նման պահանջներ ներկայացնողները Հայաստանը դիտարկում են խոպան, որ կարող են գալ այստեղ ընկերություն բացել, էժան աշխատուժ ունենալ, քիչ հարկեր վճարել, սակայն արտասհամանում տեղակայված իրենց մեկ այլ ընկերությամբ օտար պետության մեջ իրական արժեք ստեղծելև օգտվել այդ օտար պետության բարիքներից:

Ձեր որակներով ՏՏ ոլորտ ավելի լավ է ընդհանրապես չլինի»: