«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է ՝
«Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը, չքվեարկեց իր իսկ կողմից առաջադրված ԲԴԽ անդամի թեկնածու Աննա Մարգարյանի օգտին։
Խոսքեր չեմ գտնում որակելու այս վարքագիծը, բայց պետք է ասեմ, որ մենք երբեք սենց անլուրջ խորհրդարան չենք ունեցել։
Կարծում եմ, որ այսուհետ ոչ մի իրեն հարգող պրոֆեսիոնալ մասնագետ չպետք է համաձայնվի առաջադրվել ՀՀ ԱԺ կողմից հաստատման ենթակա որևէ պաշտոնում։
Եթե իրենք չեն հարգում իրենց իսկ առաջադրումը, ապա ինչպե՞ս կարելի է նրանց վստահել պետության օրենսդիր իշխանության իրացումը խորհրդարանական կառավարման համակարգում»։