Գույքահարկի թանկացման որոշումը հերթով թակելու է բոլորիս դռները: Ես հասկանում եմ կուտակված կապիտալից պետական բյուջեն լցնելու ձգտումը, բայց եթե արանքում տուժելու են տատիկ պապիկներից տուն ժառանգած ու աշխատավարձով ապրող խավը, եթե տուժելու են տարիներով աշխատած ու մի բան «հետ գցած» իմ նման բազում քաղաքացիներ, իսկ ձեր կողմից կուլակաթափվելու թիրախ հարուստների ունքն էլ չի շարժվելու, հլա մի բան էլ ավելի են կուտակելու, ապա համոզված եղեք, որ դուք ականատես կլինեք սոցիալական այնպիսի բունտի, ինչպիսին երբեք չեք տեսել: Զարգացած երկրների ստանդարտներին ձգտելուց առաջ, ճիշտ կլինի մի թեթև հետ նայել ու տեսնել, թե ինչպես են գոյատևում ՀՀ քաղաքացիները ու նման որոշումները շղթայական ինչպիսի ռեակցիա են առաջացնելու:

*Հրանտ Բագրատյանը սրան ադրադարձել է: Լավ կլինի այլ անձանց անդրադարձներն էլ նշեք, տեսնենք էլ ով, ինչ մտքեր ունի:

Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից: