Մարինե Մանուչարյանը գրել է.
«Միշտ մտածել եմ, թե ինչպես է երկրի ղեկավարությունը ընդունում առանձնակի դաժանություն պահանջող որոշումներ:
Չերնոբիլ ֆիլմը, որ նայում էի, մտածում էի Գորբաչովը ոնց էր հարյուրավոր մարդկանց փաստացի մահվան ուղարկելու որոշումներ ընդունում, որ փրկվեին հարյուր հազարավորները: Առհասարակ լիդերների' նման իրավիճակներում որոշում կայացնելու սթափությունն ու անմարդկային սառնասրտություն ցուցաբերելը մի շշմելու ունակություն է: Չեմ գնահատում' լավ, թե վատ ունակություն է, այլ հենց շշմելու: Ու տենց դեպքերը շատ են պատմության ու ընթացիկ խրոնիկայի մեջ:
Էսօր մտածում եմ, եթե իրոք Իրանում ընկած թռիչքի ուղևորների մեջ միջուկայիկ ծրագրի մասին գաղտնի ինֆո արտահանող ա եղել, ապա էդ որոշում կայացնողը ինչ մտքերովա հրահանգ տվել: Փաստացի նժարի վրա մի կողմում հարյուրավոր քաղաքացիական կյանքեր են, մյուս կողմում միջուկային զենք ունենալու Իրանի ձգտումը, որը մեղմ ասած էդ երկրին կբերի անհավանական անկախություն ու ուժ:
Մենակ նման դեպքերը չեն է սարսուռ առաջացնում, այլ լիքը նմանատիպ դեպքեր, որոնց մասին մենք երևի տեղյակ էլ չենք:
Այ սենց խառը շաբաթօրյա մտքեր:
#խառը_ժամանակներ»