Մարինե Մանուչարյանի ֆեյսբուքյան էջից.
«Մի հատ նայեք ինչ քաղաքական օրակարգերովա շարժվում Միլի Մեջլիսը, ինչով մեր ոչ բարով Ազգային Ժողովը: Ու դեռ սրանք խոսում են ապագայից: ՀՀ ԱԳՆ-ն Արցախի անկախության ճանաչման օրակարգ բրդելու փոխարեն նոր ԱԳ նախարար է բերել մի անդեմ, ամորֆ (միգուցե հրաշք անձնավորություն) նախարարի, որը ավելիշուտ պռատակոլշիկա, քան նախարար: Չկա´, պետություն չկա´: Էսա Մինսկի Խումբը կկազմաքանդեն, կամ Ֆրանսիայի տեղը կբերեն Թուրքիային ու այդ «բարենպաստ» պայմաններում կապրենք, մինչև Հայաստանի ու Արցախի վերջնական հայաթափում: Թշնամիները մեզ էս 30 տարին շատ լավ են ուսումնասիրել, իրանք գիտեն, որ ստեղ ազգ չի մնացել, ստեղ «որտեղ հաց, էնտեղ կաց»ը միշտ գերակշռողա լինելու: Ախր շատ արդարա էս պատիժը, ամենալեգիտիմ ու ամենաընտրյալ իշխանությունների օրոք քթներս քսվեց գետնին մոտակա հարյուրամյակներին ընդառաջ: Հեռու չէ հերթական անգամ պետականություն կորցնելու փաստի արձանագրումը»: