03:22
«Տեսլական չունենալը հանաք-մասխարություն չի, սա լուրջ այիբ ա». Հովհաննես Ավետիսյան

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանը ֆեյսբուքում  գրել է.

«Ձեր համահարթը նավթով ու պարտքով կտրեմ:
Ուզում եմ ներկայացնել իմ անձնական վատատեսական կանխատեսումը աշխարհի տնտեսության մասով, որը հեղեղի պես գալու ձեր համահարթն ու պոպուլիզմը լվա տանի:

Ուրեմն, մեր տնտեսությունը գիտենք որ մեծ կախվածություն ունի Ռուսաստանից ստացվող տրանսֆերտներից, որը իմ գնահատմամբ առաջիկա մեկ-երկու տարում պակասելու է, քանի որ Ռուսաստանի տնտեսությունը դանդաղելու է, դե այն պարզ պատճառով, որ ռուսները, ինչպես մենք, չեն բաշարում տնտեսություն սարքել ու նստած են նավթի վրա: Նավթի գինն էլ, եթե արտառոց բան տեղի չունենա իմ գնահատմամբ առաջիկա մեկ-երկու տարում կիջնի երեսունի: Տես ձախ նկարը:


Սրան գումարած համաշխարհային մեծ ճգնաժամ է կանխատեսվում, կրկին մեկ-երկու տարվա ընթացքում: Պատճառը աջ գծապատկերն է, այսինքն աշխարհում պարտքի կշիռը ՀՆԱ համեմատ մեծանում է, իսկ տնտեսական աճը` դանդաղում, հետևաբար կանխատեսվում է հերթական ճգնաժամը:

Հիմա մեր մասին ավելին: Համահարթի և շահութահարկի նվազեցման պատճառով լիքը եկամուտներ բյուջեից պակասելու են, եթե չեմ սխալվում միայն 2019-ին շուրջ 40 միլիարդ դրամ, նույնիսկ ավել:
Ենթակառուցվածքներում լիքը ծակ տեղեր ունենք, միայն դպրոցների 1/3-ը հիմնանորոգման կարիք ունեն, դե ճանապարհների մասին չեմ ասում, ձեր աչքի առաջ ավերակներ են… ջրային համակարգն էլ, դեռ շուրջ 80% կորուստ է տալիս շարունակաբար ներդրում է ուզում… առողջապահական համակարգի պայթած վիճակն էլ իր հերթին: Մի խոսքով, խելքից դուրս ներդրումներ է հարկավոր անել, այլապես վիճակներս ավելի է վատանալու: Դե բանակի ծախսերի ու սպառազինությունների մրցավազի մասին չասեմ չէ՞, պարզ է:
Քանի որ, ինչպես արդեն նշեցի, բյուջեի եկամուտները պակասելու են, այս Կառավարությունը սկսելու է ինտենսիվ պարտք վերցնել, որ իբր ենթակառուցվածքներում ներդնեն. արդեն դրա մասին խոսում են:

Ստացվում է ի՞նչ, նվազող հարկային եկամուտներ, գումարած աճող պետական պարտք, գումարած նվազող սրանսֆերտներ և շարունակվող արտագաղթ, սրան էլ գումարած համաշխարհային տնտեսական ճգնաժամ ու նաև մեր տնտեսության դոլարիզացիայի բարձր մակարդակ, կնշանակի արտաքին շոկերին դիմակայելու ոչ պատրաստ: Տխուր է, չէ՞:
Այնպես չէ, որ եթե համահարթը չլիներ այս տխուրը կանխարգելել կլիներ, համահարթը ուղղակի ավելի շուտ ա ծնկի բերելու:
Այլապես տեսլականի դեպքում և արտաքին ռիսկերը լուրջ ընկալելու պարագայում, ոչ մի համահարթ էլ չէին մտցնի, այլ այս գումարները հենց հիմիկվանից ենթակառուցվածքներում կներդնեին և կպատրաստվեին շոկերին դիմակայելուն:
հ.գ.
Տեսլական չունենալը հանաք-մասխարություն չի, սա լուրջ այիբ ա, ու արի տես երբ էտ այիբը պետության գլխին ա կանգնած, բոլորիս ա վտանգում»:


Առաջարկում ենք նաև
Լրահոս