11:56
«Բա էսքան բանից հետո, Նիկոլը քանի՞ գլուխ ունի, որ բյուջեից 13 միլիոնը չտա». Նարեկ Սամսոնյան

«Հայաստանի հպա՜րտ քաղաքացիներ… քանի որ մեր երկրում արդեն մեկ տարուց ավել ա, ամեն ինչ մենք ենք որոշում ու ամեն ինչ մեր կամքով ա, ուրեմն իմացեք էլի, որ էսօր մեր, իսկ ցանկությամբ կառավարությունը, առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի պասով 13 մլն. դրամ ա հատկացնելու Թաթուլ Հակոբյանին` Առողջապահության համաշխարհային կազմակերպության եվրոպական տարածաշրջանային տնօրենի պաշտոնին առաջադրման և նախընտրական քարոզչության հետ կապված ծախսերը փակելու համար: Հիմա կզարմանաք, թե Թաթուլ Հակոբյանն ո՞վ ա, ու խի՞ ենք մենք` ժողովուրդը որոշել, որ մասնավոր անձի համար մենք փող տանք մեր հարկերից, որ ինչ-որ միջազգային կազմակերպությունում պաշտոնի առաջադրվի, որը էդ մարդու անձնական հարցն ա, հլը մի բան էլ պարզ չի` կընտվի, թե` չէ: Ասեմ, ասեմ. Թաթուլ Հակոբյանը մեր ժողովրդական կառավարության սիրելի Սորոսի հիմնադրամի երկարամյա գործընկերներից ա, Սորոսի հիմնադրամի «Հանրային առողջապահություն» ծրագրի փողերի հիմնական ստացողը և ծրագրերի իրականացնողը: Թաթուլին Սորոսի հիմնադրամը ճանչել ա դեռ 2002-2004 թթ., երբ վերջինս առողջապահության փոխնախարար էր ու սրա միջոցով լիքը օրենքներ անցկացրել ժամանակին:

Մենակ ստեղ մի պրոբլեմ կա ախր. Թաթուլը բերանբաց մարդ է, ստեղ-ընդեղ ժամանակին խոսում էր, թե Սորոսի հիմնադրամի «Հանրային առողջապահություն» ծրագրերի համակարգող Անաիդա Պապիկյանին և նրա միջոցով հիմնադրամի տնօրեն Լարիսա Մինասյանին ոնց էր ստացած գրանտների 15 տոկոսը ատկատ տալիս…. Բա էսքան բանից հետո, Նիկոլը քանի՞ գլուխ ունի, որ բյուջեից 13 միլիոնը չտա: Չնայած, կեցցե՜, Նիկոլը, որ ժողովրդի ցանկությունը չի արհամարհում ու Սորոսի վաստակին, մեր մուծած հարկերից 13 միլիոնը տալիս ա…»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Նարեկ Սամսոնյանը:


Առաջարկում ենք նաև
Լրահոս