«Քաղաքացիական գիտակցություն» հասարակական կազմակերպության նախագահ Նարեկ Սամսոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Նիկոլն իր «գործը» արեց, Նիկոլը պետք է հեռանա

 
 

Շատ շուտով բոլորս հնարավորություն ենք ունենալու էս կլոունադային վերջ դնելու` Նիկոլին ՈՉ ասելու: Ու էդ հնարավորությունը անկախ բոլոր հնարավոր հանգամանքներից մենք ունենալու ենք: Եթե անգամ Հանրաքվեն չեղարկվի, եթե անգամ Հանրաքվեն կեղծվի, եթե անգամ բոլո պողոսները միանան իրար, եթե անգամ բոլորս բանտարկվենք մինչև հանրաքվե` միևնույն է Նիկոլն իր թիմով այլևս անցյալ է լինելու շատ մոտ ապագայում:
Ինչպիսի՞ Հայաստան է լինելու Նիկոլից հետո, ինչպիսի՞ բարոյական և իրավական պատժամիջոցներ են կիրառվելու էս ընթացքում իրենց չափերը անցած և մարդկանց անձնական վիրավորանքներ հասցրած ու ատելություն տարածած սրիկաների նկատմամբ, ի՞նչ ճանապարհով է զարգացվելու մեր երկրի տնտեսությունը, ինչպիսի՞ օրենսդիր և գործադիր ենք ունենալու. այ սրանք էն հարցերի շրջանակն են որտեղ պետք է կոնսենսուս ունենալ մեծ մարտից առաջ»: