Վահան Մարտիրոսյանի առաջին տեսաուղերձից հետո Ադրբեջանում մի քանի գեներալ֊խորհրդականի գլուխ թռավ։ Այսօր երկրորդն էր, ու դրա հասցեատերը արդեն միջազգային իրավապաշտպան կառույցներն են, ինչը, իմ կարծիքով, ավելի կարևոր է։ Համակարգված է աշխատում, ինչ խոսք... Պատկերացնում եմ, թե Ֆաթուլլաևն ու նրա կուրատորները օրը քանի անգամ են ահը սրտում պահած refresh անում Վահանի էջը)))։ Նախկին գրառումներից ակնհայտ երևում է, որ շատ անզգույշ են եղել դավաճանի հետ շփումներում։ ՈՒ դա, երևի բնական է։ Պատմություն պիտի ունենային իմանալու համար, որ մեկ անգամ դավաճանողը երկրորդ անգամ էլ է դավաճանում։
Բայց դա դեռ մի կողմ։ Հիմա կարևորն այն է, որ բացահայտումների այս շղթան, որը սկսվել է Ադրբեջանում ու պայմանավորված չէ միայն Մարտիրոսյանի անձով, սիրուն, տեղը տեղին ներկայացվի միջազգային հանրությանը։ Մեր լրատվականների, ԱԳՆ֊ի, պետական կառավարման մարմինների համար աշխատանքի հետաքրքիր դաշտ է բացվել։ Չթերանանք հանկարծ այս հարցում։ Քանի թելի ծայրը բռնել ենք, պետք է կծիկը մինչև վերջ քանդել։
Հրանտ Մելիք-Շահնազարյան