20:42
Հովհաննես Ավետիսյան. «Ապիկարների ձեռքում ինչքան էլ ռեսուրս տաս, աղքատ կմնաս…»

Ֆինանսական հաջողության հասած ցանկացած հարուստ մարդ գիտի, որ դրա գրավականը եղած գումարները ընթացիկ ու տնտեսական կամ դրամական օգուտներ չբերող ուղղություններով հնարավորինս քիչ ծախսելն է: Ցանկացած ծախս պետք է խիստ հիմնավորված լինի: Ցանկացած ծախս պետք է արվի եկամուտներ և տնտեսական օգուտներ գեներացնող գործողությունների համար: Նման կերպ են վարվում նաև զարգացած պետությունները:

Որպես Հայաստանի քաղաքացի, մերժում եմ և չեմ ընդունում քաղաքացու տոն կոչեցյալը, մերժում եմ այս տոնը ստեղծող իշխանությանը և նրա ապիկար կառավարումը, մերժում եմ նրանց կողմից սուղ ռեսուրսների շարունակաբար վատնման գործողությունները:

Ափսոսում և արդեն փոշմանել եմ արտերկրից ստացած եկամուտների իմ ինքնահայտարարագրման և դրանց գծով պետական բյուջե վճարած հարկերի համար:

Ապիկարների ձեռքում ինչքան էլ ռեսուրս տաս, աղքատ կմնաս… նրանք աղքատ են մտքով և ոգով և նրանք ամեն օր ապացուցում են, որ հանրությունը իրենց չի կարող հանրային ռեսուրս վստահել:

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից:


Առաջարկում ենք նաև
Լրահոս