Ողջունելով ՀՀ վարչապետի այս հայտարարությունը, այդուհանդերձ, նկատեմ, որ դա անելու՝ մարդկությանը հայտնի իրվական ձևը լուստրացիան է, որի կողմնակիցն եմ տասնամյակներով, ժամենակին էլ հեղինակել եմ Լուստրացիայի մասին մայր ու հարակից օրենքների փաթեթ, որը չընդունվեց նախկին իշխանությունների օրոք: Այժմ՝ երբ տարատեսակ ռուս, ռուսահայ գործիչներ խոսում են ՀՀ իշխանություններում օտարերկրյա ագենտների մասին, Իմ քայլի որոշ պատգամավորներ անուղղակի նույնպես փորձում են տարանջատվել "սորոսականներից" ու այլ "---ականներից"՝ դրանով անուղղակի համաձայնելով վերջին շրջանի ռուս, ռուսահայ մանիպուլյացիների հետ, ինչպես նաև՝ տաիներ շարունակ հայ հասարակության մեջ էլ մյուս կողմից կան կասկածներ իշխանությունների մեջ օտար ու մասնավորապես ռուսական ագենտների ներդրվածության մասին, թերևս այս հայտարարությանը միս և արյուն տալու լավագույն ուղին լուստրացիայի մասին օրենքի ընդունումն ու գործընթացն է: Ուզում եմ հիշեցնել, որ ՀՀ վարչապետի կողմից բարձրաձայնված ՀՀ ինքնիշխանության վերակնագնման հայեցակարգը ենթադրում է որոշումների ընդունման գործընթացի վրա օտար ազդեցությունների բացառում: Այսինքն, երկրի ինքնիշխանությունը երբեք վերականգնված ու կատարյալ չի լինելու: Իսկ եթե ուղղակի ամեն ինչ սահմանափակվի նման քաղաքական հայտարարություններով ու ամեն մեկը մյուսին մեղադրի կամ ակնարկի օտար ազեդցություններ ներկայացնելու մեջ, ապա, զգուշացնում եմ, շատ վատ տեղ կգնանք ու ամեն ինչ կվերածվի blame-game-ի՝ փոխադարձ մեղադրանքների, որովհետև այժմ էլ Փաշինյանի հակառակորդներն են նրան ու իր թիմին մեղադրում ավելի պրոռուսական լինելու մեջ, քան նախկին իշխանություններն էին: Հետևաբար, այս խնդիրը պետք է լուծվի զգույշ, նուրբ, իրավական հարթության մեջ ու ճանապարհով:

TERT.AM
 
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են Սպահանի Սուրբ Ամենափրկիչ վանական համալիր, որտեղ նրանց դիմավորել է Սպահանի Հայոց թեմի առաջնորդ Սիփան եպի...