«Արցախում ցանկանում են ցույց անե՞լ: Թող անեն: Վաղն էլ Սիսիանում կամ Սևանում կցանկանան, մյուս օրը Արմավիրում կամ Կիրովականում: Ու այդպես շարունակ: Պատճառները իհարկե տարբեր կլինի, բայց գործողությունը նույնն է, անունը՝ ցույց:
Հիմա պատկերացնու՞մ եք ամեն քաղաքի կամ մարզի ցույցի համար սկսենք տրամադրվել այդ քաղաքի կամ մարզի դեմ: Մեկ տարի էլ չի անցնի ու ներքին քաղաքացիական պատերազմ կսկսվի:
Ցուցարարների հետ վիճեք, բանավիճեք, քննարկեք կամ իրար հայհոյեք, բայց բնակչության մասին ուղղակի չփորձեք վատ արտահայտվել: Ոչ մեկը, անկախ քաղաքական պատկանելությունից, այս ժողովրդին վիրավորելու իրավունք չունի»: