Գագիկ Ծառուկյանի և Նիկոլ Փաշինյանի երեկվա հանդիպումը եկավ ապացուցելու, որ հայաստանյան քաղաքական դաշտում առկա ճգնաժամը կարող է և պետք է հանգուցալուծվի: Ծառուկյանը եզակի գործիչներից մեկն է, ով կարողանում է սթափ գնահատել երկրում առկա վիճակն ու վեր կանգնելով կուսակցական շահերից, միշտ շարժվում է այն օրակարգով, որով շարժվում է ժողովուրդը:

 

Հատկապես հիմա, երբ նկատելիորեն աճել են տարբեր ինտրիգների ու դավադրությունների, զարտուղի ճանապարհների սիրահարները, Ծառուկյանի այս կառուցողական դիրքորոշումը գալիս է վերահաստատելու քաղաքականության հիմնական սկզբունքը ՝ կուսակցությունների և քաղաքական ուժերի առաջնային նպատակը հանրային շահը սպասարկելն է: Հենց սա է Ծառուկյանի քաղաքական երկարակեցության գրավականը: Թե նախկինում, թե հիմա Ծառուկյանը ցույց է տալիս, որ վեր է զանազան ստորգետնյա գործընթացներից ու ժողովրդի շահը գերադասում է ամեն ինչից:

 

Հանդիպման արդյունքներով Ծառուկյանը նաև հայտ է ներկայացնում նոր Հայաստանում լինելու հիմնական քաղաքական ուժերից մեկը, ուժ, որը կանգնած լինելով հեղափոխության կողքին ՝ այսուհետ ևս պարտավորվածություն է ստանձնում ծառայել ժողովրդին ու հասարակության շահերին: Տեղի ունեցած հանդիպումն ու ստորագրված արձանագրությունը գալիս են նաև ապացուցելու, որ քաղաքական բազմակարծությունն ու բազմակուսակցական համակարգը այլընտրանք չունեն: Այլընտրանք չունի նաև քաղաքական կոռեկտությունը, որի մասին արձանագրվեց հուշագրում, այլընտրանք չունի նաև դժվարին իրավիճակներում բանակցելու ու ընդհանուր հայտարարի գալու ձգտումը: