Կուսակցություններից և ոչ մեկը մարդկանց վրա մուննաթ գալու իրավունք չունի
Ցանկացած ներքաղաքական սրացման ժամանակ, երբ քաղաքական կուսակցությունների հասցեին սկսվում են ուղղորդվող ու ինքնաբուխ քննադատություններ, կատակներ ու մեղադրանքներ հնչել, մեկ էլ անպայմանորեն հայտնվում է այդ կուսակցությունից մեկը, ով հրապարակավ մուննաթ է գալիս ու նույնիսկ լկտի արտահայտություններ է թույլ տալիս քննդատաների նկատմամբ։

 


ՕԵԿ-ը հիմա է հոխորտում, դրանից առաջ դաշնակներն էին պատմում, թե ինչ ազգափրկիչ ուժ են իրենք ու պետք է իրենց ոտքերը լվանք ու այդ ջուրը խմենք, դրանից առաջ ԲՀԿ-ից էին դժգոհում, որ շատ երախտամոռաց ազգ ենք, դրանից առաջ ՀՀԿ-ն, դրանից առաջ ՀԱԿ-ՀՀՇ (իրանք միշտ էլ դժգոհ են ու իրանց միշտ էլ ռեժիմի ստրուկներն են խանգարում)․․․ Էհ սենց մինչև ո՞ւր։
Իմ կարծիքով, դրա իրավունքը չունի ոչ մի գործող կուսակցություն՝ ՀՀ Քաղաքական դաշտում։ Եթե անգամ մի կողմ դնենք իմ անձնական դիրքորոշումը, որը կայանում է նրանում, որ բոլոր խոշոր կուսակցություններն էլ մեծ հաշվով մենակ վնասել են էս երկրին՝ դաշնակներից սկսած, կոմկուսով անցած ու ՀՀԿ-ով վերջացրած, կան մի քանի աքսիոմատիկ պնդումներ․

 


- Երկրի ներքաղաքական ու արտաքին քաղաքական հաջողությունների և անհաջողությունների համար պատասխանատու է երկրի քաղաքական համակարգը։
- Երկրի քաղաքական համակարգի մեջ են մտնում պետտական ապպարատն ու քաղաքական կուսակցությունները։
- Եթե ընդհանուր արդյունքը վատն է, ապա այդ վատ արդյունքի պատասխանատվությունը կիսում են բոլոր այն միավորները, որոնք պատասխանատու են քաղաքականության համար՝ ամենքն իր մասով։
Ելնելով վերոնշյալներից, մեր էսօրվա վիճակի պատասխանատվությունը կրում են բոլոր քաղաքական կուսակցությունները՝ անկախ ավելի վաղ անցյալում ունեցած կամ չունեցած իրենց հարուստ պատմությունից ու վառ անհատականություններից։ Դրա համար, լավ կանեն թարգեն մուննաթներն ու հոխորտանքը։ Խնդիրը ժողովրդի մեջ չի, խնդիրը իրենց մեջ է։

 

Կոնստանտին Տեր-Նակալյան