ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (24 հոկտեմբեր 2018թ.)
Ասացե՛ք տեսնեմ, դուք, որ ուզում եք ենթակա մնալ Օրենքին, չե՞ք կարդացել, թե ի՛նչ է ասում Օրենքի գիրքը։ Ասում է, թե Աբրահամը երկու որդի ունեցավ, մեկը՝ ստրուկ աղախնից, իսկ մյուսը՝ ազատ կնոջից։ Աղախնից ծնվածը մարդկային մտահոգություններից ծնվեց, մինչդեռ ազատ կնոջից ծնվածը՝ աստվածային խոստումով։ Այս բաները պետք է այլաբանորեն հասկանալ։ Երկու կանայք երկու Ուխտերն են ներկայացնում։ Նրանցից մեկը՝ Հագարը, որ ստրուկ զավակներ ծնեց, Սինա լեռան վրա կնքված Ուխտն է։ Այո՛, Հագարը խորհրդանշում է Արաբիայի Սինա լեռը և համապատասխանում է ներկա Երուսաղեմին, որն իր զավակներով հանդերձ ստրկության մեջ է։ Իսկ մյուս կինը, որ ազատ է, խորհրդանշում է վերին Երուսաղեմը, որը մեր բոլորի մայրն է...
Արդ, եղբայրնե՛ր, Իսահակի նման մենք էլ խոստումի որդիներ ենք։ Եվ ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակ մարդկային մտահոգություններից ծնվածը հալածում էր Սուրբ Հոգու խոստումով ծնվածին, այդպես է լինում նաև այժմ։ Բայց ի՞նչ է ասում Սուրբ գիրքը. «Հեռացրո՛ւ այդ աղախնին և նրա զավակին, որովհետև այդ աղախնի զավակը չպետք է ժառանգության բաժին ստանա ազատ կնոջ զավակի հետ միասին»
Արդ, եղբայրնե՛ր, մենք աղախնի զավակները չենք, այլ ազատի, ա՛յն ազատությամբ, որով Քրիստոսն ազատ դարձրեց մեզ։
Ուստի ամո՛ւր պահեցեք այդ ազատությունը և վերստին ստրկության լծի տակ մի՛ մտեք։
(Պողոս առաքյալի նամակը գաղատացիներին 4:19-5:1)