ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (12 նոյեմբեր 2018թ.)

Ով հավատում է, թե Հիսուսն Աստծու Օծյալն է, նա Աստծուց է ծնված, իսկ ով սիրում է ծնունդ տվողին, սիրում է նաև նրանից ծնվածին: Ուստի, եթե սիրում ենք Աստծուն և կատարում նրա պատվիրանները, նշանակում է, որ սիրում ենք նաև Աստծու զավակներին: Արդարև, Աստծու հանդեպ մեր սերն արտահայտում ենք նրա պատվիրանները գործադրելով: Իսկ նրա պատվիրանները գործադրելը դժվար չէ, որովհետև ով որ Աստծուց է ծնված, հաղթում է աշխարհին: Եվ աշխարհի վրա հաղթանակ տանողը մեր հավատն է:
Արդ, ո՞վ է հաղթում աշխարհին, եթե ոչ նա, ով հավատում է, որ Հիսուսն է Աստծու Որդին:
(Հովհաննես առաքյալի առաջին նամակը 5:1-5)


Ռուբեն վարդապետ Զարգարյան