(6 հոկտեմբեր 2018թ.)

Այս դեպքից հետո Հիսուս յոթանասուներկու աշակերտներ ևս նշանակեց և նրանց իրենից առաջ զույգ-զույգ ուղարկեց այն բոլոր քաղաքներն ու շրջանները, ուր ինքը գնալու էր: Հիսուս ասաց նրանց.
-Հունձն առատ է, բայց մշակները՝ սակավ:

 

Ուստի խնդրեցե՛ք հնձի տիրոջը, որ իր հնձի համար մշակներ պատրաստի և ուղարկի: Գնացե՛ք, ահա ուղարկում եմ ձեզ իբրև գառներ՝ գայլերի մեջ: Ո՛չ քսակ վերցրեք ձեզ հետ, ո՛չ ճանապարհի պարկ, ո՛չ կոշիկ: Որ տունը որ մտնեք, նախ ասացե՛ք՝ «Խաղաղություն այս տանը»:

 

Եթե այդ տան մեջ խաղաղասեր մարդ լինի, ձեր ողջույնի խաղաղությունը նրա վրա կհանգչի, ապա թե ոչ՝ ձեր ողջույնը կվերադառնա ձեզ: Ձեր իջևանած տա՛նը մնացեք, և այնտեղ ինչ որ տան ձեզ, կերե՛ք և խմե՛ք, որովհետև մշակն արժանի է իր վարձին… Եթե այնտեղ հիվանդներ կան, բժշկեցե՛ք նրանց և ասացե՛ք ժողովրդին. «Աստծու թագավորությունը մոտեցել է»:
(Ղուկասի ավետարան 10:1-9)


Ռուբեն վարդապետ Զարգարյան