Ոստիկանը պետության խորհրդանիշն է, ոստիկանական հզոր համակարգը՝ պետության գլխավոր հատկանիշներից մեկը։ Եթե կադրերը պետության սիրտն են, ապա ոստիկանական համակարգը՝ «մկանները»։ Չկա ոստիկանություն, չկա պետություն։


Փողոցներով շրջելիս, քիչ հավանական է տեսնել երկրի ղեկավարին, բայց ամեն քայլափոխի, մանավանդ մարդաշատ վայրերում, տեսնում ես ոստիկանների, որոնք իրենց ներկայությամբ արդեն իսկ ապահովում են քաղաքացիների անվտանգությունը։ Ոստիկանն իր կեցվածքով ու բարոյական նկարագրով մարմնավորում և բացահայտում է պետության նպատակներն ու գործունեությունը։ Բարոյալքել ոստիկանությունը կամ դատական համակարգը, նշանակում է կազմալուծել պետության բնականոն և սահմանադրական գործունեությունը․․․

 

Արմեն Հարությունյան