Եթե նախարարը միլիոնատեր է' դա դեռ չի նշանակում, որ նա չի փորձելու ձեռքը տանել պետության գրպանը, հետևաբար' պետք է այնպիսի մեխանիզմներ ձևավորել, որ հնարավորինս դժվար լինի պետությունից գողանալն ու գողացողներն էլ պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ :
Չի կարելի միֆ ստեղծել , թե հարուստներին պաշտոններ տալով մենք ապահովագրում ենք պետական բյուջեն' թալանվելու վտանգից, և այդ միլիոնատեր պաշտոնյանները չեն չարաշահելու սեփական պաշտոնական դիրքը' ի շահ իրենց բիզնեսների:
Ժամանակն է' պետական պաշտոնյան հասկանա, որ այդ պաշտոնը որքան հաճելի է, այդքան էլ' պատասխանատու, և իր ձախողումների և թերացումների համար անպայման պետք է պատասխան տա պետության և ժողովրդի առջև: Իսկ մենք ուշի ուշով կհետևենք , թե ինչով են զբաղվելու մեր միլիոնատեր պաշտոնյաները:
Ի դեպ, միշտ չէ, որ մարդիկ ազնվությամբ և աշխատասիրությամբ են միլիոնատեր դառնում, և պետք չէ համարել, որ հարուստ' նշանակում է նաև խելացի:
Մենուա Հարությունյան