Թուրքական ոստիկանությունը անցած գիշերը ձերբակալել է իսլամական պետության 15 ահաբեկիչների հենց Ստամբուլում:
Հակաահաբեկչական գործողություններն իրականացվել են Ստամբուլի Բաղչիլար և Բեշաքշեհիր թաղամասերում: Հատուկ գործողություններին իրենց աջակցությունն են բերել երկնքից երկու ուղղաթիռներ, որոնք անընդհատ հսկողության տակ են պահել ահաբեկիչների հնարավոր տեղաշարժը: Ձերբակալվածների մոտից հայտնաբերվել է հինգ ինքնաձիգ, երեք գազային ատրճանակ և 300 հատ բջջային հեռախոս: Ձերբակալվածներն այժմ հետազոտություն են անցնում Աքսարայի հիվանդանոցում, որից հետո կտեղափոխվեն Վաթանի հակահաբեկչական կենտրոն:

 


Ըստ իմ ունեցած տեղեկությունների, բոլոր 15 ձերբակալվածները նախկին օտարերկրյա քաղաքացիներ են, որոնք Թուրքիայի քաղաքացիություն են ստացել վերջին շրջանում: Նույնպես ըստ իմ աղբյուրների, ձերբակալվածներից մեկը Ադրբեջանից է , ով բնակվում է Ստամբուլում արդեն մեկ տարի:

 

Կիլիկիա Հայաստան