Թուրքիայի հետախուզական գործակալությունը զգուշացրել է ուժային կառույցներին,որ «իսլամական պետության» զինյալները Իրաքից և Սիրիայից հատել են թուրքական սահմանն ու անցել Թուրքիա:
Ջիհադական զինյալները զինված են և կարող են հարձակում գործել Անկարայում և Ստամբուլում այն դիվանագիտական առաքելությունների շենքերի և դեսպանատների վրա,որոնք ներգրավված են հակաիսլամիստական գործողությունների մեջ,հայտնել է Ազգային հետախուզության կազմակերպությունը (MIT):
Փետրվարի 3-ին, MİT-ը գրավոր ծանուցում է ուղարկել ոստիկանության և ռազմական համապատասխան բաժնին,որով զգուշացրել է մոտ 3000 ISIL անդամների հնարավոր անցումը Սիրիայից և Իրաքից Թուրքիա մասնավորապես Հաթայ, Ադանա, Անկարա և Ստամբուլ:
Կիլիկիա Հայաստան