Կիրակի օրը Սիրիայի Գոլանի բարձունքներում առաջին անգամ բախվել են իսրայելական ուժերն ու Իսլամական պետության զինյալները:

 


ԻՊ-ին հարող Շուհադա ալ-Յարմուկ խմբավորման զինյալները կրակ են բացել իսրայելցի զինվորականների ուղղությամբ, որից հետո իսրայելական օդուժը հրթիռակոծել է ԻՊ-ի մի մեքենա, որի մեջ եղել են 4 իսլամական: Վերջիններս սպանվել են, հրեաների մեջ սպանվածներ կամ վիրավորներ չկան:

 

Ընդհանրապես ԻՊ-ը խուսափել է Իսրայելի հետ բացահայտ առճակատումից: Իսկ վերոհիշյալ միջադեպը կարող է ԻՊ-ի կողմից ուղղակի սադրանք լինել, զգալու՝ իսրայելական զինուժի կողմից պատասխան կլինի՞, թե՝ ոչ:

 

Սարգիս Գրիգորյան