Մի՛ վախեցիր մեր Տիրոջ համար վկայություն տալուց, մի՛ վախեցիր նաև խոսելուց իմ մասին, որ բանտարկված եմ Տիրոջ համար: Այլ ինձ նման հա՛նձն առ չարչարվել Ավետարանի համար, որքան որ քեզ կարողություն տա Աստված. նա, որ փրկեց մեզ և հրավիրեց մեզ իր սուրբ ժողովուրդը լինելու ոչ թե մեր արժանիքների համար, այլ համաձայն իր ծրագրի և այն շնորհի, որ մեզ էր տրվել Հիսուս Քրիստոսի միջոցով՝ հավիտենական ժամանակներից իսկ առաջ: Այդ շնորհն այժմ հայտնվեց մեզ մեր փրկչի՝ Հիսուս Քրիստոսի երևումով, որ խափանեց մահվան իշխանությունը և իր տված ավետիսով հայտնեց կյանքն անմահական:


Աստված ինձ կարգեց առաքյալ և հեթանոսների ուսուցիչ, որպեսզի այդ ավետիսը տամ նրանց, և այդ է պատճառը, որ կրում եմ այս չարչարանքները: Բայց այս չարչարանքներն ինձ բնավ չեն վախեցնում, որովհետև ճանաչում եմ իմ Փրկչին, որին վստահել եմ, և համոզված եմ, որ նա ինձ վստահված այդ ավանդը կպահի մինչև դատաստանի օրը:


Դու քեզ համար օրինակ ունեցիր այն ողջամիտ ուսուցումները, որոնք լսեցիր ինձնից՝ այն հավատով ու սիրով, որ ունենք մենք՝ Հիսուս Քրիստոսին միացածներս: Քեզ վստահված բարի ավանդը պահիր Սուրբ Հոգու օգնությամբ, որ բնակվում է մեր մեջ:


(Պողոս առաքյալի երկրորդ նամակը Տիմոթեոսին 1:8-14)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան