Ցավալին այն է, որ հասարակության մեծամասնությունը չի էլ հասկանում այս հեղափոխության բուն իմաստը, ԳԵՐԱԳՈՒՅՆ ՆՊԱՏԱԿԸ: Տաքսու վարորդները, «նաիրիտցիները», շուկայի առևտրականները, կուսակցականները, իրենց մտավորական համարողները, ԲՈԼՈՐԸ, ինքնավերափոխման, «վերստին ծնվելու» խնդիր չունեն դրած իրենց առջև, այլ հեղափոխությունը ընկալում են իրենց նյութական, ֆիզիկական վիճակը բարելավելու միջոց միայն:

 

Բոլորը ցանկանում են ժամ առաջ հեղափոխությունից «իրենց հասանելիքը» պոկել: Բոլորը ցանկանում են ոչինչ չտալով առավելագույնը վերցնել: Եվ սրա դեմն առնելու որևէ միջոց չեմ տեսնում, դժբախտաբար:

 

Արտաշես Փափազյան