Հայ հասարակության մեջ կան բազմաթիվ կարծրացած դոգմաներ, որոշակի հաստատուն մտքեր, որոնք հիմնականում դառնում են կոմպլեքսների պատճառ: Գոյություն ունի այսպես կոչված "հայկական մենթալիտետը", որը չնայած այն հանգամանքին, որ վերջին տարիներին իր դիրքերը զիջում է ավելի ազատական գաղափարներին, բայց այնուամենայնիվ շարունակում է գոյություն ունենալ: Երբ եվրոպական արժեքներին ի սրտե հավատացող մարդիկ, ասում են, որ մարդ ի ծնե ազատ է և իրավունք ունի ընտրելու , այն, ինչ ցանկանում է, ես բնականաբար չեմ հակաճառում: Այո, դա այդպես է: Նա իրավունք ունի անել այն, ինչ ցանկանում է, բայց ինչպես հայտնի է բոլորին, նրա ցանկությունները չպետք է սահմանափակեն այլոց իրավունքները: Ամեն ինչ պարզ է , երբ խոսքը գնում է իրավաբանական իրավունքների մասին, որոնք ամրագրված են օրենքով, և ունեն հստակ սահմանումներ: Ուղղակի ազգի մեծամասնությունը չի հասկանում "Ազատություն" կամ "եվրոպական արժեք" բառերի իմաստները: Հաճախ շատերը ազատությունը խառնում են ամենաթողության հետ:
Կամ ահավոր, քյառթու դեմքով ռաբիզ անձնավորություններ, կամ փողոցում քայլող կիսամերկ, բոտեքս արած, փաբ դեմքով ու անճաշակ հագնված աղջիկներ: Եվ շատ քչերն են, որոնք գտնվում են նրանց միջև: Սակայն , իրականում, այդ միջինը պետք է կազմեր բնակչության բացարձակ մեծամասնությունը: Բայց, ցավոք, այդպես չէ: Եվ հենց դա էլ ամենակարևոր խնդիրն է:
Գրիշա Աղաջանյան