Յուրաքանչյուրիս արժեհամակարգը ձևավորվում է առաջին հերթին ընտանեկան դաստիարակության , այնուհետև ընթերցանության ու մարդկանց հետ հաղորդակցության միջոցով:Նախ ասեմ ինքս ինչ եմ հասկանում ասելով ազգային ոգի:
Նժդեհ,Մհեր,Հայկ,Դավիթ,(նշվածների մեջ 'հորինված կերպարները, իմ համար նրանք կենդանի կերպարներ են):Յուրաքանչյուր ազգի պատմությունը վերաշարադրվում է հատկապես ազգային հոգեբանության համոզմունքից:Պատմությունը համարվում է ժողովուրդների բնավորության արդյունք,եթե ունենք պատմություն ,կարծում եմ ունենք նաև ազգային բնավորություն, հավատալիքներ, ազգային կերպար,հետևապես նաև ազգային ոգի:Մեր պատմությունը իր մեջ պահպանել է սերնդե-սերունդ փոխանցվող հարգանքը իր իսկ անցյալի,մեր պապերի հանդեպ,իսկ մենք էլ կարող ենք դրանից ժողովել նաև մեր ազգային ոգին:Դեռ 5-րդ դարից,Մ.Խորենացու առաջին նպատակը ոչ միայն մեր պատմությունը մեզ փոխանցելն էր,այլ մեր ինքնաճանաչումը,մեր ոգին մեզ շիտակ մատուցելը:
Ազգային Ոգին ընդհանրապես հասկանում եմ ազգի էություն,ինքնություն,կայունություն:Դարերի ընթացքում Հայը ամենավայրագ միջավայրի մեջ իսկ մնաց անխորտկալի'հավատարիմ իր ազգային ոգուն:Հայը ըստ իս,նախ և առաջ ոգու մարդ է 'օժտված կենսաբանական գերաստիճան դինամիկայով,իր մարդկային կատարելիությամբ,իր ազգի ու ցեղի հանդեպ գերագույն պաշտպանումքով,այսինքն իր անկրկնելի ազգային ոգով:Մինչդեռ հումանիզմի ու բարոյականության բանաձևը սա է. «Մարդը մարդու համար միայն նպատակ կարող է լինել ու երբե'ք ոչ միջոց»:


Սևան Աղաջանյան