Արուսյակ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Չկարողացա չգրել գրիպի թեմայով վերջին լուրից հետո՝ կապված երեխայի մահվան հետ։
Մի տեսակ ջղայնանում եմ ժխտողականությունից ու չեմ հասկանում խնդիրը չխոստովանելու իմաստը։ Այո՛, կան գրիպի բազմաթիվ դեպքեր, այո՛, հիվանդանոցները չէին հասցնում բոլորին պատշաճ և ժամանակին օգնություն ցուցաբերել։ Էս ամեն ինչը ոչ թե ժխտել, այլ եզրակացություն անել է պետք։ Պատկերացրեք, եթե հանկարծ վաղը, մյուս օր պատերազմական իրավիճակ լինի, ու մեծ թվով վիրավորներ ընդունելու կարիք ունենանք, ասելու ենք՝ տոներ են, սպասեք՝ վերջանան կամ դիմացեք, մինչև վրանային հոսպիտալներ ստանա՞նք: Չէ, պետք է բոլորին ասել՝ վե՛րջ, տոներն ավարտված են, վազքո՛վ գործի։
Ուղղակի ասենք՝ այո՛, ժողովուրդ, կա խնդիր, կան մահվան դեպքեր, մի գնացեք աշխատանքի, եթե հիվանդ եք, խուսափեք մարդաշատ վայրերից, կրեք դիմակներ (դա ամոթ չէ), օգնեք առողջապահության ոլորտին միասին դուրս գալ այս վիճակից։
Հ.Գ. Լավ բժիշկին խրախուսեք, իսկ վատին ու անտարբերին պատժեք, դրանց պատճառով իսկական նվիրյալներ են տուժում։