Հանրապետականների հարցերի մեջ կան կարևոր հարցեր և մանկամիտ հարցեր: Վերջիններս ավելի շատ են:
Բոլոր հարցերը ցույց տվեցին մի արատավոր բան. հանրապետականներն այնքան էին սովորել այն երևույթին, որ մեկ մարդ ամբողջ խմբակցության և կուսակցության փոխարեն մտածում և որոշումներ է ընդունում, որ հիմա երկրում առկա բոլոր խնդիրների լուծումները՝ սկսած կրթությունից, ազգային գաղափարախոսությունից, վերջացրած տնտեսական աճով և անվտանգությամբ, ակնկալում են մի մարդուց:
Սա վկայում է նրանցից շատերի մոտ պետական մտածողության ուղղակի բացակայության մասին: Նրանք ուղղակի չեն պատկերացնում, թե ինչ է պետությունը և ինչպես է այն աշխատում:
Թերևս սա լավ էր հասկանում նաև Ս.Սարգսյանը: