Չգիտեմ, որևէ մեկը հատուկ արձանագրել է, թե ոչ, բայց Թուրքիայի դեպքերը ցույց տվեցին, որ արդի աշխարհում հեղաշրջման դասագրքային համարվող գործողությունների մի հատվածը փաստացիորեն կորցրել է իր արդյունավետության զգալի մասը:

 


Այս առումով ամենահայտնի և բավական ուժեղ համարվող քայլերից մեկը՝ հեռուսստատեսության գրավումն, ըստ էության, գրեթե անարդյունավետ է, եթե աշխատելու է թեկուզ միայն Skype-ը:
Եթե, այսպես կոչված, արաբական գարունները կարելի է նաև բնորոշել որպես ֆեյսբուքյան կամ թվիթերյան հեղափոխություններ, ապա թուրքական վերջին իրադարձությունների համատեքստում միգուցե սկսենք շրջանառել ներպետական խոշոր ճգնաժամի «սկայպային կառավարում» եզրույթը:

 

Վարդան Ոսկանյան