Համաձայն Թուրքիայի զինված ուժերի ներքին ծառայության մասին օրենքի 35-րդ հոդվածի «Զինված ուժերը պարտականություն ունեն Սահմանադրության համաձայն պաշտպանել թրքական հայրենիքը և պահպանել Թուրքիայի հանրապետության համակարգը»:

 


Այս հոդվածը վերջին մի քանի տասնամյակներում հիմք է ծառայել քաղաքականության մեջ բանակի միջամտության և իրարահաջորդ հեղաշրջումների համար: Քաղաքականության վրա Թուրքիայի բանակի ծանր ստվերը Քեմալ Փաշա Աթաթուրքից հետո, Լայիզմի համակարգի և քեմալական սկզբունքների պաշտպանության պես անունների ներքո Թուրքիայից խլել է քաղաքական զարգացման և ժողովրդավարության ընդլայնման հնարավարությունը և այդ երկիրը դասել է աշխարհի ամենաշատ հեղաշրջումների ականտես եղած երկրների շարքը: 1961, 1971, 1980 և 1997 թվականի փետրվարի հեղաշրջումները, որոնցից վերջինը ճանաչվել է Սպիտակ հեղափոխություն անվամբ, բոլորն էլ նախագծվել ու գործադրվել են իսլամականներին հակադրվելու և հետադիմական սկզբունքները դիմակայելու պատրվակներով:

 


Հեղաշրջման այս փորձը ցույց տվեց, որ թեև Թուրքիայի բազմաստղանի գեներալները քայլում են քաղաքական ղեկավարության թիկունքում և սերտում են երկրի սահմանների պաշտպանության ուղղությամբ իրենց պարտականությունը, սակայն նրանց հայացքը շարունակում է ուղղված լինել այն իդեալի կողմը, որ Քեմալ Աթաթուրքն է մշակել։

 

Գրիշա Աղաջանյան