Հիսուս ասում է.
-Աստված այնքան սիրեց աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի նա, ով հավատում է նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա. որովհետև Աստված իր Որդուն աշխարհ ուղարկեց ոչ թե նրա համար, որ դատապարտի աշխարհը, այլ որպեսզի փրկի աշխարհը։ Ով հավատում է նրան, չի դատապարտվի, իսկ ով չի հավատում նրան, արդեն իսկ դատապարտված է՝ Աստծու միածին Որդուն չհավատալու համար։
-Եվ դատապարտությունն այս է. լույսն աշխարհ եկավ, բայց մարդիկ խավարն ավելի սիրեցին, քան լույսը, որովհետև չարություն էին գործում։ Ով որ չար գործ է կատարում, ատում է լույսը և չի գալիս դեպի լույսը, որպեսզի իր գործերը հայտնի չդառնան։ Սակայն ով որ կատարում է այն, ինչ ճշմարիտ է, գալիս է դեպի լույսը, որպեսզի հայտնի լինի, թե իր գործերը կատարված են Աստծու կամքի համաձայն։
(Հովհաննեսի ավետարան 3:16-21)
Սիրելինե՛ր, աղաչում եմ ձեզ, իբրև աշխարհում պանդուխտներ և օտարականներ՝ հեռո՛ւ մնացեք մարմնական ցանկություններից, որոնք հոգու դեմ են պատերազմում։ Ջանացեք պարկեշտ կենցաղ ունենալ հեթանոսների մեջ, որպեսզի նրանք, ովքեր ձեզ բամբասում են իբրև չարագործների, տեսնելով ձեր բարի գործերը՝ փառավորեն Աստծուն նրա գալստյան օրը։
(Պետրոս առաքյալի առաջին նամակը 2:11-12)
Ռուբեն վարդապետ Զարգարյան