Ի վնաս, անգամ, ի դեմ՝ գրեթե հավերժ դաշնակից լինելու դատապարտված Հայաստանի, Ադրբեջանին զենք վաճառող Ռուսաստանը զարմացել է արևմուտքի ցինիզմի ու կեղծավորության աստիճանից։ 
Զարմացել է նաև արևմուտքը այն բանից, թե աշխարհում բացի իրենցից ուրիշներն էլ աշխարհաքաղաքական ախորժակներ ունեն։ Թե չէ, ո՞նց կլիներ՝ համաշխարհային միահեծան ղեկավարությանը վերջ տրվեր։


Զարմացել է աճող Չինաստանը այն բանից, թե ինչպես Հյուսիսային Կորեային պատերազմ հայտարարելուց անմիջապես հետո ամերիկյան նավատորմը չինական ափերից հայտնվեց սիրիականում։
Զարմացել է Հյուսիսային Կորեան այն բանից, որ միջուկային զենք կարելի է արտադրել, իսկ քիմիական՝ ոչ։


Զարմացել է Գերմանիան, որ զրկված մնաց և միջուկայինց, և քիմիականից, ու հիմա առանց բանակ կհայտնվի երրորդ համաշխարհայինի կենտրոնում։
Զարմացել է երջանիկ լինելու երազանքով հասարակ սիրիացին, որի երկիրը, կարծես թե, զրկվում է ապագայից, համաշխարհային իշխանության եկած տղերքի ներսում նստած եսասեր հրեշներին գուրգուրելու նպատակով նրանց իսկ արձակած հրամանների պատճառով։

Բոլորը զարմացել են, բացի Հայ ժողովրդից, ով հոգնել է զարմանալ, աշխարհը ճանաչում է սեփական ու համաշխարհային փորձից ելնելով, ու հիմա՝ համեստաբար իր վաղվա օրն է կերտում, ապավինած հայրենապաշտ զինվորին, ու սահմանում ապրող տքնաջան շինականին։