Աշխարհաքաղաքական մեծ խաղ է սկսվում,կամ երրորդ համաշխարհային պատերազմ:Սիրիայում և Ուկրաինայում արդեն բացահայտ սկսվել է արևելքի և արևմուտքի կողմնակիցների պատերազմը՝իրենց հովանավորների օգնությամբ:Արևմուտքի նպատակը պարզ է՝կործանել Ռուսաստանը: Այդ ճանապարհին արևմուտքը ցանկանում է Ռուսաստանին կործանել տնտեսական և ռազմական հարվածներով,բայց ուրիշների ձեռքեռով: Մերձավոր Արևելքում Ռուսաստանի ազդեցությունը ցանկանում են չեզոքացնել պրոռուսական սիրիական ռեժիմի վերացումով և գազային ռեսուրսներով արաբական երկրներից Ռուսաստանին չեզոքացնելով,ինչպես նաև սիրիական պատերազմի բովով անցած տասնյակ հազարավոր փորձառու վահաբիտներին Ռուսաստան Միջին Ասիայի տարածքից ուղարկելով: Ուկրաինայում նույնպես ուզում են ռուսական ազդեցությունը վերացնել գազային ճանապարհը դեպի Եվրոպա վերահսկելու միջոցով և բոլորին իրենց գազային ազդեցությանը ենթարկելով: Չեմ մեղադրում արևմուտքին,մենք էլ կարողանայինք մենք էլ կփորձեինք իշխել բոլորին,հարցը ուրիշ է: Անդրադառնամ մի առանձին թեմայի՝ուրիշի ձեռքով Ռուսաստանի դեմ ագրեսսիա սանձազերծելուն: Բոլորս էլ գիտենք,որ Միջին Ասիայից հարյուր հազարավոր մարդիկ են այժմ օրինական և անօրինական ճանապարհով բնակվում Ռուսաստանում,նրանց շրջանում արևմուտքի հովանավորությամբ վահաբիտական քարոզիչները ակտիվ քարոզ են տանում,որ ներսից Ռուսաստանը պայթեցնեն,իսկ սիրիական բովով անցած գրոհայինները անցնեն սահմանը Միջին ասիական երկրների և Ռուսաստանը հրով պատեն: Այս սիրիական պատերազմում միամիտ չէ,որ հյուսիսկովկասյան ծագումով գրոհայինները միջազգային ահաբեկչական խմբավորումներում ղեկավար պաշտոններ են ստանձնում.նրանք էլ ղեկավարելու են ռուսական արշավանքը: Մի պահ պատկերացնենք,որ ռուսական անվտանգության մարմինները սկսում են հատուկ ուշադրությամբ հետևել և արտաքսել կովկասյան և միջին ասիական արտաքինով քաղաքացիներին,այս դեպքի համար էլ ունեն արևմուտքում ծրագիր: Այդ ծրագիրը հետևյալն է.ռուսները արդեն չեն վերահսկի իրավիճակը եթե սլավոնական արտաքինով հազարավոր գրոհայիններ սկսեն Ռուսաստանում գործել: Այո ուկրաինացի ազգայնականների ռազմականացված խմբավորումների տասնյակ տարիներով եվրոպական անտառներում մարզելու վրա միլլիոններ ծախսելը միայն Յանուկովիչին տապալելու համար չէր: Ռուսաստանում նրանց կռվելն էր գերնպատակը,որովհետև դժվար կլինի սլավոնական արտաքինով ուկրաինացի դիվերսանտներին հայտնաբերել անծայրածիր ռուսական տարածքներում: Մի խոսքով Ռուսաստանի համար բազմապրոֆիլ հարվածներ և քաոս է պատրաստվում: Իսկ մեր պետությունը գիտի մեր շահերի համար այս իրավիճակում ինչ է պետք անել,արդյոք պատրաստ ենք?: Վստահ եմ,որ մեր պետական մարմինները այս ասածներիս մասին տեղյակ են,որովհետև եթե ես սրանց մասին գիտեմ,ուրեմն պետություննել հաստատ գիտի:

 

 

Տիգրան Մկրտչյան