Սիրիայում իրանական գործոնի ազդեցության ընդլայնման միտումը միանշանակ դրական չի ընկալվում այդ թվում և Ռուսաստանի էլիտայում։ Սիրիական ճակատում Իրանի ռազմաքաղաքական ներկայությունն այնքանով է նպատակահարմար ռուսական կողմին, որքանով դա չի խախտում ուժային հավասարակշռությունը Մերձավոր Արևելքում։ Մոսկվան փորձում է կոորդինացնել նաև Իսրայելի հետ տարածաշրջանային համագործակցությունը։
Իսրայելական կողմն իր հերթին աշխատում է Սիրիայում իրանական գործոնը դիվանագիտական ճանապարհով հնարավորինս հավասարակշռել հիմնականում Մոսկվայի ուղղակի միջամտությամբ։ Այս համատեքստում պետք է դիտարկել ապրիլի 11-ին իսրայելական կողմի նախաձեռնությամբ Նեթանյահու-Պուտին հեռախոսազրույցի ընթացքում Իսրայելի վարչապետի այն մեսիջը, ըստ որի մայիսի 9-ը Իսրայելում առաջին անգամ պաշտոնապես կնշվի որպես Հաղթանակի օր։