Այն, որ Սիրիական պետությունը չի կամաքանդվի դա փաստ է, բայց որ այդ պետության ներսում կլինեն ինքանավար մարզեր կամ պետական միավորումներ, դա արդեն ակնառու է: Գաղտնիք չէ, որ Ասադին սատարում է Ռուսաստանը, իսկ քրդերին, որոնք ի դեպ Ասադի դեմ ոչինչ չունեն, սատարում է ԱՄՆ-ն : Սակայն հենց Սիրիայում է , որ ԱՄՆ-ի և Ռուսաստանի շահերը համընկնում են, այս երկու պետությունները չեն սատարում Թուրքիայի կողմից աջակցություն ստացող թուրքմեններին, ավելին, ամեն ինչ անում են, որպեսզի ռազմական գործողությունները տեղափոխվեն հենց թուրքմեննեորով բնակեցված վայրերը:

 

Այս օրերին տեղի ունեցավ բախում Սիրիայում խաղացող երկրների միջև: Փորձում են իրար բան հասկացնել, ազդեցության դաշտերն ու սահմանները հստակեցնել : Թուրքիան , որպես ՆԱՏՕ-ի անդամ, իրեն զգում է ապահովագրված իր երկրի տարածքում ռազմական գործողություններից, միևնույն ժամանակ խստացրել է քաղպաշտպանական համակարգը, սահմանի հսկողությունը և այլն:

 


Մեկ բան հստակ է, Թուրքիան մտահոգ է Սիրիայի քրդերի հարցով, նա ցանկանում է այնտեղ բնակեցված քրդերին Թուրքիայի հետ սահմանային հատվածից հեռու տանել:

 

Կարեն Հովհաննիսյան