Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է,որ այս ամռան վերջին քրդերի վերահսկողության տակ գնտվող Սիրիայի հյուսիսում գտնվող Մանջիջ քաղաքը,որը ռազմավարական մեծ նշանակություն ունի,կանցնի թուրք-ամերիկյան համատեղ վերահսկողության տակ,իսկ հետագայում քաղաքի նկատմամբ վերահսկողությունը կտրամադվի տեղի բնակչությանը...Այսպիսով,պաշտոնական Անկարան կիրականացնի իր ծրագիրը,որի համաձայն Սիրիայի հյուսիսայաին և հյուսիս-արևմտյան շրջանները կանցնեն Անկարայի կողմից հովանավորվող թյուրքմենների ռազմական խմաբվորումների ձեռքը,որի արդյունքում Թուրքիան Սիրիայում կունենա իր կողմից գրեթե ամբողջությամբ վերահսելի գոտիներ...Այս ամբողջ ծրագիրը Անկարան իրականացնում է Սիրիայում գտնվող քրդական YPG-ի և այլ ռազմական խմբավորումների դեմ պայքարի քողի ներքո...Հավելեմ,որ Մանբիջի կորսիտց հետո քրդերի վերահսկողության տակ կմնան միայն Եփրատից արևելք ընկած տարածքները,որտեղ բացի ամերիկյան զորքերից տեղաբաշխված են նաև որոշ քանակությամբ ֆրանսիական զորքեր...
Հիշեցնեմ,որ Սիրիայի տարածքում Թուրքիան պաշտոնապես ռազմական գործողություննեը սկսել է 2016 թ-ի օգոստորի 24-ին՝ նախաձեռնելով "Եփրատի վահան" ռազմական օպերացիան...Այդ գործողությունների ժամանակ Անկարային հաջողվեց ԻՊ-ից "գրավել" Ջարաբլուս և Ալ-Բաբ քաղաքներրը իրենց շրջակայքով,որի շնորհիվ Անկարան թույլ չտվեց որպեսզի Սիրիայի քրդերը,որոնք բնակվում են Եփրատից արևմուտք միավորվեն այդ գետից արևելք և հատկապես Աֆրինի քրդաբնակ տարածաշրջանի հետ՝ստեղծելով մեկ միասնական քրդական ինքնավար միավոր Սիրիայի տարածքում...Երկրոդ պաշտոնական միջամտությունը Սիրիայում տեղի ունեցավ սույն թվականի հունվարի 20-ին,երբ Անկարան սկսեց "Ձիթենու ճյուղ" ռազմական օպերացիան,որն ավարտվեց Աֆրինի քրդաբնակ անկլավի տապալումով և թուրքամետ ուժերի հաղթանակով...Անկարան նաև Սիրիայի տարածքում տեղակայեց իր ռազմական հենակետերը...
Այսպիսով,2016 թ-ից մինչ օրս ԱՄՆ-ի և ՌԴ-ի հետ անդրկուլիսյան բանակցությունների և քրդերի դեմ կազմակերպված դավադրությունների միջոցով Անկարային հաջողվել է բավական ուժեղացնել իր դիրքերը Սիրիայում և հատկապես երկրի հյուսիսում,որը կարող է պլացդարմ դառնալ ապագայում Հալեպի վրա հարձակում գործելու համար...Իսկ Մանբիջի հանձնումը թուրքերին էլ ավելի դյուրին է դարձնում Էրդողանի այս ծրագրի իրագործումը,ով երբեք չի թաքցրել,որ բացի Բաթումից, Նախիջևանից, Մոսուլից և այլ քաղաքներից և շրջաններից,որոնք ժամանակին եղել են Օսմանյան կայսրության կազմում,Հալեպը ևս թուրքական տարածք է...
Թուրքիայի կողմից Սիրիայում իրար հաջորդող ռազմական օպերացիաները ևս մեկ անգամ ապացուցում են,որ Էրդողանի վարչակարգը առաջ է տանում նեոպանթուրքիզմի և նեոօսմանիզմի քաղաքականությունը,որը մեծ վտանգ է պարունակում Թուրքիայի հարևան երկրների համար...
Գագիկ Համբարյան