ՍՈՒՐԲ ԳԻՐՔՆ ԱՄԵՆ ՕՐ (9 ապրիլ 2018թ.)

Որտեղի՞ց են առաջանում ձեր հակամարտություններն ու կռիվները. արդյոք ձեր ցանկություններից չե՞ն, որոնք կռիվ են մղում ձեր մարմնի մեջ։ Ցանկանում եք շատ բաներ, բայց չեք կարող ունենալ, ուստի և սպանում եք։ Նախանձում եք, բայց չեք կարող ձեռք բերել. և ահա կռվում եք ու պայքարում։ Ձեր ուզածը չեք ունենում, որովհետև չեք խնդրում Աստծուց. կամ խնդրում եք, և Աստված չի տալիս, որովհետև վատ նպատակով եք խնդրում՝ ձեր հաճույքներին ծառայեցնելու համար։
Անհավատարի՛մ մարդիկ, չգիտե՞ք, որ աշխարհի հետ բարեկամություն անել՝ նշանակում է թշնամություն անել Աստծու դեմ. որովհետև ով ուզում է բարեկամ լինել աշխարհին, ինքն իրեն թշնամի է դարձնում Աստծուն։ Կարծում եք, թե Սուրբ գիրքն իզո՞ւր է ասում. «Աստված նախանձախնդրությամբ պահանջում է այն հոգին, որ դրել է մեր մեջ», որի համար նա առավե՛լ մեծ մի շնորհ է տալիս մեզ, ինչպես ասում է Սուրբ գիրքը.
«Տերն ամբարտավաններին հակառակ է,
մինչդեռ խոնարհներին շնորհ է տալիս»։
(Հակոբոս առաքյալի նամակը 4:1-6)

 

Ռուբեն վարդապետ Զարգարյան