Վերաքննիչ դատարանը բավարարեց բողոքս՝ հաստատելով, որ ապահովագրական ընկերությունները իրավունք չունեն օգտագործեն վարորդների հաշվառման վկայագրի տվյալները և տեսանկարահանող սարքերի կողմից արձանագրած տեսանյութերը ստանալ police.am կայքի միջոցով, դրանք ներկայացնել դատարան որպես ապացույց, քանի որ այդ տեսանյութերը պարունակում են անձնական տվյալներ: Սա հրաշալի նախադեպ է, որ ապահովագրական ընկերությունները այլևս համատարած չխախտեն վարորդների իրավունքները և վճարված ապահովագրական հատուցումները հետ պահանջեն:
Հ.Գ. Արդեն երկրորդ գործն է, որ նպատակ ունեմ սահմանադրական դատարան հասնել, սակայն դատարաններում հարցը լուծվում է, ի դեպ, իմ անձնական գործերով երբեք դատարանում չեմ պարտվել, եթե կարմիր գծերի հետ կապված կամ այլ վարչական ակտեր ունեք բողոքարկման ենթակա, պատրաստ եմ ԱՆՎՃԱՐ կազմել հայցադիմումներ և ներկայացնել, ուղղակի ասեք)