Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սիրելի՜ երիտասարդ մայրեր,
եթե դպրոցն ավարտելուց հետո մասնագիտական կրթություն չեք ստացել, ապա կարող եք 6 ամիս ժամկետով մասնագիտական ուսուցում ստանալ գործատուի մոտ, և այդ ժամանակահատվածի համար վճարվել նվազագույն աշխատավարձի չափով»: