Իրաքյան Քրդստանում չորքեշաբթի օրը սպանվել է Փեշմերգայի հրամանատարներից մեկը՝ Քադիր Քադիրին:


Նրա մարմինը հայտնաբերել են Էրբիլից 79 կմ դեպի արևելք, Իրանին սահմանակից Սուլայմանի նահանգի Ռանիյա շրջանի Հարթալ գյուղի մերձակայքում: Նրա մարմնի վրա եղել է ավելի քան 20 կրակոցի հետք:


Քադիր Քադիրին Փեշմերգայում ներկայացնում էր «Քրդստանի դեմոկրատական» կուսակցությունը :


«Քրդստանի դեմոկրատական» կուսակցությունն արդեն հանդես է եկել հայտարարությամբ, որով մեղադրանքներ է հնչեցրել Իրանի հասցեին:


«Մենք դատապարտում ենք Իրանի և նրա վարձկանների գործողությունները: Սա անշուշտ Իրանի ձեռքի գործն է »,-ասված է կուսակցության հայտարարության մեջ:


Նշեմ, որ Քադիր Քադիրին Իրաքյան Քրդստանի անկախացման ջատագովներից էր, և լայն կապեր ուներ Իսրայելի զինվորական ղեկավարության հետ:

 

Կարեն Հովհաննիսյան