Հուլիսի 7-25-ը Քրդստանի կենտրոնական ընտրական հանձնաժողովը կսկսի ընդունել խորհրդարանական ընտրություններին մասնակցող թեկնածուների փաստաթղթերը:
Խորհրդարանական ընտրություններից հետո տեղի կունենան նախագահական և նահանգային ընտրություներ: Իրաքյան Քրդստանը գրեթե մեկ տարի է, ինչ առանց նախագահի է: Նախկին նախագահ Մասուդ Բարզանին հրաժարական է տվել 2017թ.-ի հոկտեմբերի մեկին:
Խորհրդարանական ընտրություններին չի օգտագործվի էլեկտրոնային քվեարկությունը, որն օգտագործվեց Իրաքի խորհրդարանի ընտրությունների ժամանակ ու պատճառ դարձավ քաոսի:
Սեպտեմբերի 30-ին անցկացվող խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել երեք կոալիցիա և 38 կուսակցություն: