Թուրքիայի քրդաբնակ Հաքքարի և Դիարբեքիր նահանգներում թուրքական հեռուստաընկերությունների հեռարձակումը դադարեցվել է: Բանը նրանում է, որ անցած գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել հեռուստաընկերությունների եթերները վերահեռարձակող կայանների վրա, որոնք ամբողջությամբ շարքից դուրս են եկել:
Նշեմ, որ մինչ այս արդեն մեկ շաբաթ է ինչ քրդաբնակ նահանգներում բնակչությունը բոյկոտում է թուրքական հեռուստաընկերությունները և իրենց հեռուստացույցերի մեջից ցուցդրաբար ջնջում այդ ալիքները: Հաքքարի նահանգում հայտարարվել է արտակարգ դրություն, չի գործում բջջային հեռախոսակապը, ինտերնետ կապը:
Կարեն Հովհաննիսյան