Թուրքիայի հարավ-արևելյան Բաթման նահանգում PKK-ի զինյալները մայրուղու վրա պայթեցրել են թուրքական բանակի զրահապատ մեքենա: Պայթեցման հետևանքով տեղում զոհվել է թուրքական բանակի 8 սպա. Նեշեթ Գյոք, Օմեր Յըղիտ Ուլուս, Օքան Դինչեր, Սուլեյման Այդին, Ալի Հեքիմ, Օյզգյուր Ջան Ինջե, Ուղուր Գյոքսու , Մուրադ Էրդողան, իսկ մեկ հոգի վիրավորվել է, որին տեղափոխել էին հիվանդանոց որտեղ էլ մահացել էր: Նա Տրապզոնի ժանդրամերայի հրամանատար Մուհամմեդ Սալիհ Էքյուզն է: