Թուրքիայի հարավ-արևելյան նահանգները դեռևս գնտվնում են լարված ռազմական գործողությունների կիզակետում: Հատկապես լարված է Իրաքի հետ սահմանակից Հաքքարի նահանգում, որտեղ հայտարարված է ռազմական դրություն: Այսօր առավոտյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանում տեղի է ունեցել մեկից մի քանի պայթուն: PKK-ի զինյալները պայթեցրել են նոխօրեին նահանգ ժամանաց թուրքական բանակի ռազմական ավտոշարասյուններից զրահապատ մեքենաներ:
Մասնավորպես առավոտյան պայթեցվել է Յուքսեքովայի շրջանի Չոբանփինար գյուղի մոտով անցնող ռազմական ավտոշարասյունը, որի հեևանքով զոհվել է առնվազն յոթ զինվոր, իսկ տասնմեկը ծանր վիրավովրել են, շարքից դուրս են եկել զինվորներ տեղափոխող երկու միավոր զրահապատ ամենագնացներ, մեկ միավոր ծանր զինտեխնիկա: Թուրքիայի ԳՇ-ն ևս տարածել է հայտարարություն այս պայթունի վերաբերյալ:
Կարեն Հովհաննիսյան