Թուրքիայի հարավ-արևելյան նահանգները գնում են Իրաքի և Սիրիայի ճակատագրով: Հարավ-արևելյան նահանգներում այլևս չկա մի բնակավայր որտեղ կլինի անվնաս բազմահարկ, ողջ հարավ-արևելյան տարածաշրջանը հիշեցնում է Սիրիայի ու Իրաքի այն բնակավյրերը, որնոք մեկ անցնում են իսլամիստների ձեռքը, մեկ ընդդիմության ձեռքը , մեկ իշխանության ձեռքը:

 

Թուրքական բանակն իր հերթին , քրդական PKK -ն իր հերթին բնակֆոնդը գետնին են հավասարեցնում: Երբեմնի ծաղկուն Ջիզրե, Սուր, Յուքսեքովա, Շըրնաք քաղաքները դարձել են քաղաք ուրվականներ: Այս քաղաքներում երկար ռմբակոծությունից հետո մի քանի ժամով վերահսկողությունն անցնում է թուրքական բանակի ձեռքը, բայց այնուհետև քրդերը նորից կարողանում են քաղաքների վերահսկողությունը վերցնել իրենց ձեռքում:

 

Այս բնակավայրերի բնակչությունը՝ կանայք և երեխաները, տեղափոխվել են ավելի ապահով վայրեր, իսկ տղամարդիկ միացել են քրդական ջոկատներին: Կա խոսակցություններ, որ հունիսի կեսերին Թուրիքիայի պատմության մեջ առաջին անգամ, քրդերը կունենան սեփական կանոնավոր բանակը: Բանակի հրամանատարական կազմի անուններն առայժմ գաղտնի է պահվում: Քրդական բանակը լինելու է PKK-ի իրավահաջորդը:

 

Կարեն Հովհաննիսյան