Ներկայիս Թուրքիայի Դիարբեքիր նահանգի Դիջլե քաղաքում թուրքական անվտանգության ուժերը սխալմամբ կրակ են բացել խաղաղ բնակիչների վրա: Խաղաղ բնակիչներին շփոթել են PKK-ի զինյալների հետ:

 

Զոհեր չկան, վիրավորվել են երեք քաղաքացի, որից մեկի վիճակը ծանր է:
Հիշեցնեմ, որ մայիսի 2-ին PKK-ի զինյալները Դիջլեյում պայթեցրել էին ոստիկանական հիվանդանոցը: Ըստ քրդական կողմի, պայթեցման հետևանքով զոհվել էր ավելի քան 20 մարդ:

 

 

 

 

 

Կիլիկիա Հայաստան