Սաակաշվիլու գործողություններով այսօր շատերն են փորձում հիանալ՝ մատնանշելով վերջինիս կատարած կառուցվածքային բարեփոխումները Վրաստանում։ Հիանալուց առաջ պետք է հաշվի առնել հետևալ փաստերը․
2003 թվականին Վրաստանում տեղի ունեցան համակարգային փոփոխություններ և ոչ թե անձի փոփոխություն, ու ԱՄՆ-ի ցանկությամբ հենց Սաակաշվիլին դարձավ հեղափոխության առաջամարտիկը՝ հաջորդ քայլին նախագահի աթոռին հայտնվելու նպատակով։ Գաղտնիք չէ, որ Սաակաշվիլուն ԱՄՆ-ը տևական ժամանակ պատրաստել էր այդ գործի համար։ Բոլոր դրական կառուցվածքային փոփոխությունների իրական «կնքահայրը» Զուրաբ Ժվանիան էր, իսկ Սաակաշվիլին ընդամենը բուտաֆորիա էր։ 2005 թվականին Ժվանիան կասկածելի հանգամանքներում մահացավ։ Վրաստանում յուրաքանչյուր կարևոր հիմնարկում կային ԱՄՆ-ից ժամանած «բարեփոխիչներ», որոնց մասնակցությամբ էլ հենց իրականացնում էին կառուցվածքային փոփոխությունները , միաժամանակ տրամադրվում էին անհրաժեշտ գումարներ։ Եվ այդ ամենն արվում էր տարածաշրջանում իրենց ազդեցությունը մեծացնելու և ոչ թե վրացիների սիրուն աչքերի համար։ Այո, Վրաստանում մի շարք բարեփոխումներ են տեղի ունեցել, բայց դրանք կոնկրետ Սաակաշվիլու անձի հետ կապելն առնվազն միամտություն է։
Կգա ժամանակ, և արդեն եկել է, Վրաստանի քաղաքացիները Սաակաշվիլուն կհիշեն ոչ թե որպես բարեփոխիչ, այլ որպես Վրաստանը առանց պատերազմի թուրքերին հանձնող մեկը։